2006 թվականի աշխարհի չեմպիոն և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Բենևենտոն»: Կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագրի շուրջ, հայտնում է TMW-ն։
49-ամյա մասնագետը չինական «Գուանչժոու Էվերգրանդից» հեռանալուց հետո առանց աշխատանքի է: Նրա համար սա կլինի Իտալիայում մարզչական առաջին փորձը։
«Բենևենտոն» 2020/21 մրցաշրջանի արդյունքով կորցրեց տեղը Ա Սերիայում։ Այս մրցաշրջանում թիմը Սերիա B-ում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։