«Նասիոնալը» հայտարարել է, որ Լուիս Սուարեսը տարեվերջին կհեռանա թիմից

Ուրուգվայի «Նասիոնալ» ակումբի նախագահ Խոսե Ֆուենտեսը հայտարարել է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կհեռանա թիմից այս տարվա դեկտեմբերին պայմանագրի ավարտից հետո:

«Մենք այդպես պայմանավորվեցինք։ Նա մեծ ջանքեր գործադրեց մեզ մոտ գալու համար, և ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, ես սա ասում եմ, որպեսզի ակնկալիքներ չստեղծեմ։ Սուարեսը հեռանում է, և նա նույնպես այդպես է ասել»,- Ֆուենտեսի խոսքերն են մեջբերում ուրուգվայական ԶԼՄ-ները:

Սուարեսը հայտնի է «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և «Ատլետիկոյում» իր մրցելույթներով: Ամռանը 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Նասիոնալ»։