«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները վստահություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին՝ չնայած Բունդեսլիգայում թիմի ոչ այնքան հաջող մեկնարկին։
Շաբաթ օրը մյունխենցիները Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում պարտվեցին «Աուգսբուրգին» (0:1)՝ չկարողանալով հաղթանակ տանել մրցաշարի չորրորդ հանդիպմանն անընդմեջ:
«Բունդեսլիգայում չորս հանդիպում առանց հաղթանակի, իհարկե, դա այն չէ, ինչ սպասում են մեր երկրպագուները և մենք բոլորս: Մենք տեսնում ենք բազմաթիվ գոլային պահեր, որոնք թիմը ստեղծում է յուրաքանչյուր խաղում, և որոնք դեռ չեն արտացոլվում արդյունքներում։ Այնուամենայնիվ, մենք լիովին վստահում ենք Յուլիան Նագելսմանին և ամբողջ թիմին: Մրցաշրջանը նոր է սկսվել, և մենք գիտենք, որ թիմը ներուժ ունի հասնելու բարձր նպատակների»,- Հայների խոսքերը մեջբերել է tz.de-ն։