«Ատալանտայի» կիսապաշտպանը՝ ԱՊԼ-ի ակումբի դիտակետում

«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է TuttoAtalanta-ն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։

Լոնդոնյան ակումբը ծրագրում է վարձակալել ուկրաինացի կիսապաշտպանին՝ հետագայում նրա տրանսֆերը գնելու իրավունքով, մինչդեռ «Ատալանտան» պնդում է, որպեսզի լիարժեք տեղափոխությունը կայանա անմիջապես: