Ազգերի Լիգա. Իռլանդիայի հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերի համար

Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆեն Քենին ներկայացրել է թիմի հայտացուցակը Շոտլանդիայի (սեպտեմբերի 24) և Հայաստանի հավաքականների (սեպտեմբերի 27) դեմ Ազգերի Լիգայի խմբային փուլի վերջին երկու տուրերի խաղերի համար:

Դարպասապահներ՝ Գևին Բազունու («Սաութհեմթոն»), Մարկ Թրավերս («Բորնմուտ»), Մաքս Օլեարի («Բրիսթոլ Սիթի»):

Պաշտպաններ՝ Նաթան Քոլինզ («Վուլվերհեմփթոն»), Ջոն Էգան («Շեֆիլդ Յունայթեդ»), Շեյն Դաֆի («Ֆուլհեմ»), Էնդրյու Օմօբեմիդելե («Նորվիչ»), Դարա Օշեա («Վեսթ Բրոմվիչ»), Մեթ Դոհերտի («Տոտենհեմ»), Շեյմուս Քոլման («Էվերթոն»):

Կիսապաշտպաններ՝ Ջոշ Քուլեն («Ասթոն Վիլա»), Ջեյսոն Նայթ, Քոնոր Հուրիհեյն (երկուսն էլ՝ «Դերբի Քաունթի»), Ալան Բրաուն, Ռոբի Բրեդի (երկուսն էլ՝«Պրեսթոն»), Ջեֆ Հենդրիք («Ռեդինգ»), Ջեյսոն Մուլումբու («Վեսթ Բրոմ»), Ջեյմս Մաքլին («Ուիգան»):

Հարձակվողներ՝ Քալում Ռոբինսոն, Քալում Օդոուդա (երկուսն էլ՝ «Քարդիֆ»), Չեիդոզյե Օգբենե («Ռոտերեմ Յունայթեդ»), Թրոյ Փերոթ («Պրեսթոն»), Մայքլ Օբաֆեմի («Սուոնսի»), Սքոթ Հոգան («Բիրմինգեմ»):