Օլիվյե Ժիրու. «Երկու շաբաթից մենք ավելի ուժեղ կվերադառնանք»

Իտալական «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Ա Սերիայի 7-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտությանը (1-2):

«Այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք, բայց ես շատ հպարտ եմ թիմով: Երկրպագուները մեզ անհավանական աջակցություն են ցուցաբերել։ Երկու շաբաթից մենք ավելի ուժեղ կվերադառնանք»,- գրել է Ժիրուն: