«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման արդյունքը (1:2).
«Մենք պարտվեցինք դերբիում, որը շատ կարևոր հանդիպում էր: Բայց նրանք լավ խաղացին: Մենք արժանի չէինք պարտության.
Մրցակիցն օգտվեց իր հնարավորություններից, իսկ մենք՝ ոչ։ Երբ պարտվում ես, էմոցիաները միշտ վատն են լինում։ Տխուր եմ պարտության պատճառով»,- ասել է Օբլակը։