«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գոհ է Եվրոպա Լիգայում կրած ջախջախիչ պարտությունից հետո իր թիմի արձագանքից։
Հինգշաբթի օրը հռոմեացիները Դանիայում պարտվեցին տեղի «Միդտյուլանդին» (1:5), սակայն Ա Սերիայում կարողացան վերականգնվել՝ հաղթելով «Կրեմոնեզեին»՝ 4:0։
«Մենք շատ հիասթափված էինք վերջերս կրած պարտությունից, բայց այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ մենք որպես թիմ զարգանում ենք», – DAZN-ին տված հարցազրույցում ասել է «Լացիոյի» ավագը, ով դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց:
«Մեր խնդիրն այն է, որ եվրագավաթներում կորցնում ենք կենտրոնացումը։ Մարզիչը լուրջ խոսակցություն ունեցավ մեզ հետ։ Այսօր ես կարող էի ավելի շատ գոլեր խփել, բայց ինչ-որ տեղ ոչ լավագույն ձևով խաղացի»,- ասել է Իմոբիլեն։