Ջեք Գրիլիշ. «Էրլինգ Հոլանդը հիանալի մարդ է»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը հիացած է թիմի նորեկ, հարձակվող Էրլինգ Հոլանդով։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի՝ շաբաթ օրը կայացած «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում երկու ֆուտբոլիստներն էլ գոլ խփեցին՝ «քաղաքաբնակներին» օգնելով հաղթել 3:0 հաշվով։

«Անկեղծ ասած՝ Հոլանդը հիանալի մարդ է։ Նա շատ համեստ է, չնայած այն ամենին, ինչին արդեն հասել է իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Նա ի զորու է ցանկացած իրավիճակում գնդակն ուղարկել դարպասը»,- ասել է անգլիացի ֆուտբոլիստը: