Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսի վնասվածքը լուրջ չէ, գրում է Ruhr Nachrichten-ը: Ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 2 շաբաթ:
Հիշեցնենք, որ Մարկոն վնասվածք էր ստացել Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի խաղում։
Հավելենք, որ 33-ամյա Ռոյսը վնասվածքի պատճառով բաց է թողել 2014թ․ Աշխարհի Առաջնությունը, Եվրո-2016-ն ու Եվրո-2020-ը։