Տեմմի Աբրահամը համեմատել է Ա Սերիան ու ԱՊԼ-ն

Անգլիայի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը համեմատել է Անգլիայի Պրեմիեր Լիգան և Իտալիայի Ա Սերիան:

Հիշեցնենք, որ անգլիացին հռոմեական ակումբ տեղափոխվել է՝ 2021 թվականին Լոնդոնի «Չելսիից»:

«Ա Սերիայում ու ԱՊԼ-ում կան որակներ, որոնք չեք տեսնի այլ առաջնություններում:

Իտալական ֆուտբոլը տակտիկապես ավելի ուժեղ է, թիմերը թույլ չեն տալիս շատ գոլ խփել, նրանք լավ են պաշտպանվում:

Անգլիայում գերակշռում է ֆիզիկական պայքարն ու ինտենսիվ խաղը»,- Աբրահամի խոսքը հաղորդում է Daily Mail-ը: