«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «զինագործների» պաշտպան Բեն Ուայթի բացակայությունը Անգլիայի հավաքականի հայտացուցակում։
«Բենը խաղացել է երկու դիրքում՝ և՛ կենտրոնում, և՛ պաշտպանության աջ եզրում, երբեմն նրան ընտրում են, երբեմն՝ ոչ: Միշտ ցանկանում ես թիմում ունենալ այնպիսի բազմապրոֆիլ ֆուտբոլիստների, ինչպիսին Բենն է, ովքեր կարող են բարձր մակարդակով խաղալ ինչպես կենտրոնական, այնպես էլ եզրային պաշտպանի դիրքում: Հատկապես այն մրցաշարում, որտեղ շատ բան կարող է տեղի ունենալ:
Սակայն դա Գարեթ Սաութգեյթի ու նրա մարզչական շտաբի ընտրությունն է: Կարող եմ ասել, որ հենց Բենը հրավեր ստանա ազգային հավաքական, նա պատրաստ կլինի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։