Կլաուդիո Ռանիերին հրաժարվել է գլխավորել Ա Սերիայի ակումբը

Անվանի մարզիչ Կլաուդիո Ռանիերին հրաժարվել է գլխավորել «Մոնցան», հայտնում է Monza-News-ը։

Ըստ աղբյուրի՝ Ջովանի Ստրոպային պաշտոնանկ անելուց հետո իտալական ակումբի ղեկավարությունը դիմել է 70-ամյա մասնագետին, սակայն նա հրաժարվել է առաջարկից։

Ռանիերիի վերջին աշխատանքը եղել է «Ուոթֆորդում», որը նա մարզել է 2021/22 մրցաշրջանում։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Մոնցան» 6 տուրից հետո 1 միավորով վերջին տեղում է։