«Լիվերպուլի» նախկին հարձակվող Էնդի Քերոլը տեղափոխվել է «Ռեդինգ»

Հարձակվող Էնդի Քերոլը պայմանագիր է կնքել «Ռեդինգի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա անգլիացու հետ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունվար ամիսը։ Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Քերոլն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Նյուքասլում», «Լիվերպուլում», «Վեսթ Հեմում» և «Վեսթ Բրոմվիչում», ինչպես նաև Անգլիայի հավաքականում: