Դավիդ դե Խեան պատմել է, որ 13 տարի առաջ մոտ է եղել անգլիական ակումբ տեղափոխվելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոստովանել է, որ 2009 թվականին մոտ է եղել Մադրիդի «Ատլետիկոյից» «Ուիգան» տեղափոխվելուն:

«Ես «Ատլետիկոյում» էի, և դա նույն մրցաշրջանն էր, երբ իմ նորամուտը նշեցի: Ես երրորդ դարպասապահն էի, ինձ ընդհանրապես թիմի անդամ չէին համարում, ես պարզապես մարզվում էի ակումբի հետ: Ոչինչ ավելին:

Ուստի «Ուիգանը» կապ հաստատեց ինձ հետ՝ առաջարկելու իրենց ակումբ տեղափոխվել։ Եվ ես շատ, շատ մոտ էի «Ուիգան» տեղափոխվելուն»,- ասել է իսպանացին BT Sport-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 31-ամյա Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է Մադրիդի «Ատլետիկոյից» 2011 թվականին։