Դանի Ալվեսը խանդավառությամբ է խոսել Պեպ Գվարդիոլայի մարզչական հմտությունների մասին։
«Գվարդիոլան լավագույն մարզիչն է աշխարհում, անկասկած. Աշխատանքը նրա հետ ամեն օր վարպետության դաս էր։ Նա միշտ նոր բան է սովորեցնում»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը։
Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է իսպանացի մասնագետի ղեկավարությամբ։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։