Արթուր Մելոն կարող է վաղաժամ վերադառնալ «Յուվենտուս»

Կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է վերադառնալ «Յուվենտուս» նախքան «Լիվերպուլում» վարձակալության ժամկետի ավարտը:

Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է 26-ամյա ֆուտբոլիստի խաղից և կարող է հունվարյան տրանսֆերային պատուհանում նրան հետ ուղարկել «Յուվենտուս»։

2022/23 մրցաշրջանում Մելոն մեկ հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների Լիգայում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Նա թիմի կազմում իր նորամուտը նշել է «Նապոլիի» դեմ խաղում (1:4)՝ դուրս գալով փոխարինման և խաղադաշտում անցկացրել 13 րոպե։ Ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: