Մատեուս Կունյա. «Մենք կանենք այն, ինչ կարող ենք, և հուսանք, որ կհասնենք հաղթանակի»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մատեուս Կունյան կիսվել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով։

«Կցանկանայի ամեն շաբաթ-կիրակի մասնակցել նման հանդիպումների։ Հուսով եմ, որ հաջողության կհասնենք, իսկապես անհամբերությամբ ենք սպասում «Ռեալի» հետ խաղին, ամեն ինչ կանենք երկրպագուներին ուրախություն պատճառելու համար։ Մենք շատ ենք հարգում «Ռեալին»՝ որպես մեծ թիմի, վստահ եմ, որ նրանք նույն կերպ են հարգում «Ատլետիկոյին»: Մենք կանենք այն, ինչ կարող ենք, և հուսանք, որ կհասնենք հաղթանակի»,- Կունյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։