«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
22-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում օգոստոսին մասնակցել է 5 խաղի, խփել 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հոլանդից բացի, ամսվա լավագույնի մրցանակին հավակնում էին նաև Պասկալ Գրոսը («Բրայթոն»), Գաբրիել Ժեզուսը («Արսենալ»), Ալեքսանդր Միտրովիչը («Ֆուլհեմ»), Մարտին Էդեգորը («Արսենալ»), Նիկ Պոուպը («Նյուքասլ»), Ռոդրիգոն («Լիդս») և Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս»):