Գաբրիել Մարտինելլին կշարունակի հանդես գալ «Արսենալում»

«Արսենալը» մտադիր է մինչև տարեվերջ երկարաձգել պայմանագիրը երիտասարդ հարձակվող Գաբրիել Մարտինելլիի հետ։ Այս մասին հայտնում է Football London-ը։

Լոնդոնյան ակումբը գոհ է բրազիլացու առաջընթացից, ուստի ցանկանում է երկարաժամկետ համաձայնագիր կնքել նրա հետ՝ բարելավված պայմաններով:

Նոր մրցաշրջանում Մարտինելլին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6 խաղում արդեն 3 գոլ է խփել «զինագործների» կազմում։