Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մաքքաբի» – «ՊՍԺ» հանդիպումը։ Այն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։
ՊՍԺ-ն կարողացել է կրկնել Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որին հաջողվել էր մրցաշարի խմբային փուլերի 40 անընդմեջ խաղում նվազագույնը մեկ գոլ խփել։
Նշենք, որ մադրիդյան ակումբի գոլային շարքը տևել էր 2008-ից 2015 թվականները։