Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի երկրորդ տուրում մադրիդյան ակումբի կրած պարտությունը Լևերկուզենի «Բայերից» (0-2)։
«Մենք չկարողացանք 70-80 րոպեների ընթացքում վճռել հանդիպմանը ելքը։ Բացի այդ, խաղի վերջում ավելի լավ է հանգստություն պահպանել։ Ի վերջո, մենք ղեկավարում էինք խաղը, իսկ մրցակիցը երկու լավ հակագրոհներով գոլ խփեց։
Հիմա պետք է մոռանանք այս հանդիպման մասին։ Առջևում «Բրյուգեի» դեմ երկու խաղերն են, որտեղ նույնպես դժվար է լինելու»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։