Պաշտոնական. Կիրե Ռիստևսկին «Փյունիկի» ֆուտբոլիստ

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Կիրե Ռիստևսկին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը: Երևանյան ակումբը գործարքի մասին այլ մանրամասներ չի հայտնել:

2020/21 մրցաշրջանում հյուսիսմակեդոնացի պաշտպանը «Ույպեշտի» հետ նվաճել էր Հունգարիայի գավաթը։