«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բայերի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի մարզավիճակի մասին։
«Թիմը միշտ դրական արդյունքի է սպասում։ Երբեմն դա մեզ շտապեցնում է հապճեպ որոշում կայացնելու, բայց մենք աշխատում ենք մեզ վրա ամեն օր:
Կարծում եմ՝ մեր առաջընթացը նկատելի էր «Սելտայի» հետ վերջին խաղում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Բայեր» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Լևերկուզենում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23.00-ին։