Ա Սերիայի կարգապահական հանձնաժողովը հրապարակել է որոշումը «Յուվենտուս» – «Սալերնիտանա» հանդիպման վերաբերյալ

Իտալիայի Ա Սերիայի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել «Յուվենտուս» – «Սալերնիտանա» 6-րդ տուրի հանդիպման (2-2) ժամանակ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստների և թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի վերաբերյալ:

«Սալերնիտանայի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն, «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, լեհ ռմբարկու Արկադիշու Միլիկն ու իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որակազրկվել են մեկական խաղերով:

Հանձնաժողովը նաև որոշել է տուգանել«Յուվենտուսին» 5000 եվրոյով: