Հայտնի է, թե որքան է վաստակում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը վաստակում է տարեկան 22,5 միլիոն, հավաստում է The Sun-ը:

Նորվեգացուց ավելի շատ վաստակում է միայն բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ՝ տարեկան՝ 24 միլիոն:

Հիշեցնենք, որ Հոլանդն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 6 խաղում, խփել է 10 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: