«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը, որի անունը հայտնի չէ, 37-ամյա պորտուգալացուն տարեկան 243 միլիոն եվրո է առաջարկել, ինչը նրան ավտոմատ կերպով կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Սակայն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հրաժարվել է այս տարբերակից։
Հարկ է նշել, որ Ռոնալդուն չափազանց դժգոհ է իրեն հատկացված խաղաժամանակից, իսկ ձմռանը հարձակվողը կարող է մտածել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին։