Քիչ առաջ Երեւանի Ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին հանդիպումը, որում մրցեցին «Փյունիկը» և ԲԿՄԱ-ն: Խաղում ավելի ուժեղ էին Եղիշե Մելիքյանի ֆուտբոլիստները, ովքեր առավելության հասան 3:1 հաշվով:
Հայաստանի Պրեմիեր Լիգա
«Փյունիկ» – ԲԿՄԱ 3:1 (1:0)
1:0 Դամե Դիոպ (29)
1:1 Սերոբ Գրիգորյան (60)
2:1 Արազ Օզբիլիս (66)
3:1 Ռենցո Զամբրանո (90+1)
Այժմ «Փյունիկը» 12 միավորով զբաղեցնում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: ԲԿՄԱ-ն վաստակած 3 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է: