Յուլիան Նագելսման. «Բարսելոնան» այլևս նույնը չէ, ինչ «Բավարիայի» հետ վերջին 3-4 խաղում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գնահատել է «Բարսելոնայի» մարզավիճակը, որի հետ մյունխենյան ակումբը կմրցի Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղում։

«Իհարկե, մենք լավ գիտենք «Բարսելոնայի» հնարավորությունները։ Նրանք պայմանագիր են կնքել մի քանի լավ ֆուտբոլիստների հետ, օրինակ՝ նույն Լևանդովսկու։ Հիմա սա արդեն բոլորովին այլ թիմ է՝ համեմատած այն թիմի հետ, որը տեսել ենք մեր հետ վերջին 3-4 հանդիպումներում։

«Բարսելոնան» ագրեսիվ է խաղում: Մեզ դժվար հանդիպում է սպասվում»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Kicker-ը։