Հեղինակավոր Transfermarkt պարբերականը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է՝ հասնելով 9 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: