Իկեր Կասիլյասը տվել է աշխարհի 5 լավագույն դարպասապահների անունները

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հրապարակել է աշխարհի 5 լավագույն դարպասապահների վարկանշային աղյուսակը, ըստ սեփական վարկածի։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «սերուցքայինների» ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուան։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Յան Օբլակը «Ատլետիկոյից»։

Վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղը Կասիլյասը տվել է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, իսկ հինգերորդը՝ Մանուել Նոյերին Մյունխենի «Բավարիայից»: