«Վոլֆսբուրգի» և Դանիայի հավաքականի հարձակվող Յոնաս Վինդը խոստովանել է, որ կցանկանար ապագայում խաղալ «Արսենալում»:
«Եթե մտածեմ, թե թե որտեղ կարող եմ շարունակել կարիերաս ապագայում, «Արսենալը» կլինի իմ երազանքի ակումբը, քանի որ այն միշտ եղել է իմ սիրելի թիմը: Ընդհանրապես Պրեմիեր Լիգան համարում եմ աշխարհի լավագույն առաջնությունը, և ես շահագրգռված կլինեի խաղալ այնտեղ։
Սակայն հիմա ես կենտրոնացած եմ այլ բանի վրա: Ինձ լավ եմ զգում այստեղ՝ «Վոլֆսբուրգում», սա լավ ակումբ է ինձ համար, իսկ Բունդեսլիգան հիանալի առաջնություն է»,- ասել է Վինդը Bulinews-ին։
23-ամյա դանիացին միացել է «Վոլֆսբուրգին» 2022 թվականի հունվարի 31-ին և Բունդեսլիգայի 14 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։