Գարի Նևիլ. «ՄՅու»-ն չէր պատրաստվում ծախսել այն գումարը, որն ի վերջո ներդրեց տրանսֆերների մեջ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի ծախսերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր ծախսել մոտ 130-140 միլիոն ֆունտ, սակայն նրանք ի վերջո ծախսեցին 230 միլիոն ֆունտ: Մենք նախկինում տեսել ենք Գլեյզերների ընտանիքի նման վարքագիծը. շատ անախորժություններ, բողոքի ակցիաներ էին եղել:

Փողեր են ծախսվել երկրպագուներին այդ տրանսֆերներով հանգստացնելու համար: Ամռան սկզբին նրանք չէին պատրաստվում ծախսել այն գումարները, որոնք ի վերջո ներդրեցին տրանսֆերների մեջ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Sun-ը: