Կառլո Անչելոտտին կարող է երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ 63-ամյա մասնագետին հարգում են թիմի ֆուտբոլիստները, իսկ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է իտալացի մարզչի կատարած աշխատանքով։ Ակումբն Անչելոտտիի հետ խորհրդակցում է բազմաթիվ երկարաժամկետ մարզական նախագծերի շուրջ։

Փորձառու մարզչի պայմանագիրը «սերուցքայինների» հետ, որը նա ստորագրել է 2021 թվականին, նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։