Սանդրո Տոնալլին և «Միլանը» կշարունակեն համագործակցությունը

«Միլանը» նոր պայմանագրով կբարձրացնի կիսապաշտպան Սանդրո Տոնալլիի աշխատավարձը։

«Ռոսոներիների» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 22-ամյա կիսապաշտպանի հետ մինչև 2027 թվականը։

Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։

Նոր համաձայնագրի համաձայն՝ Տոնալլիի աշխատավարձը 1,2 միլիոնից կհասնի 3 միլիոն եվրոյի մեկ մրցաշրջանում։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Միլանի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։