Ժորդի Ալբա. «Կարծում եմ՝ բավական որակներ ունեմ թիմում խաղալու համար»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կարող է հեռանալ թիմից։

«Ես կարող եմ միայն մեկ բան ասել. իմ բոլոր մտքերը միշտ կապված են եղել «Բարսելոնայի» հետ։ Կարծում եմ՝ բավական որակներ ունեմ թիմում խաղալու համար։

Հակառակ դեպքում ես առաջինը կորոշեի հեռանալ։

Ակումբն ունի իր շահերը. Ես միշտ ցույց եմ տվել իմ նվիրվածությունը թիմի և մարզիչների հանդեպ: Ես չեմ խառնվի ակումբի գործերին.

Ես կցանկանայի ավելին ասել, բայց չեմ անի: Ես երբեք չեմ բողոքել բավականաչափ չխաղալու համար:

Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, հուսով եմ, որ ավելի շատ խաղաժամանակ կստանամ»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Marca-ն։