Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է այն ասեկոսեների մասին, թե անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել ակումբի ճամբար։
«Մենք Ռոնալդուին չհիրավիրեցինք, քանի որ մեր կազմն առանց դրա էլ լավն է։ Այլ ասելիք չկա։
Շատ լավ գիտեմ, որ այս թեմայով մեր ակումբի ցանկացած աշխատակցի խոսք կարող է ԶԼՄ-ների համար սենսացիոն նյութ դառնալ: Դրա կարիքը չկա»,- Կելի խոսքը մեջբերում է Bild-ը։