«Միլանի» աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին բարեհաջող վիրահատվել է օգոստոսի 30-ին «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում (0-0) ստացած վնասվածքից հետո։
Ինչպես հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը, 31-ամյա ֆուտբոլիստը, ով վնասել է ազդրի երկգլուխ մկանը, կարող է շարք վերադառնալ մոտ 5 ամսից։
Անցած մրցաշրջանում Ֆլորենցին «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։