Ֆաբիո Կապելլո. «Նապոլին» կարող էր անգամ 7 գոլ խփել «Լիվերպուլին»

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղում «Լիվերպուլի»՝ «Նապոլիից» կրած ջախջախիչ պարտության մասին (1:4):

«Նապոլին» ցույց տվեց իր կարգը, դա պարզ երևում էր։ Անգլիացիները տեղաշարժման տեսանկյունից պարտվեցին նրանց: Սա այն «Լիվերպուլը» չէր, որը նախկինում բոլորին հաղթում էր:

«Նապոլին» հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: 4:1-ը համեստ հաշիվ է: Սպալետտիի թիմը կարող էր անգամ 7 գոլ խփել»,- ասել է Կապելլոն Sky Sport-ին տված հարցազրույցում։