Նեյմարը գովերգել է ՊՍԺ-ի նորեկին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տպավորված է կիսապաշտպան Ռենատու Սանշեշի խաղով, ով այս ամռանը համալրել է փարիզցիների շարքերը։

25-ամյա պորտուգալացին «Պարի Սեն Ժերմենի» ճամբար է տեղափոխվել «Լիլից» 15 միլիոն եվրոյի դիմաց։

«Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է իրեն դրսևորել Ռենատուն իր ժամանելուց ի վեր»,- DAZN-ին տված հարցազրույցում ասել է բրազիլացին: «Գերազանց ֆուտբոլիստ, նրա խաղամակարդակը միանգամից նկատելի է: Նրա հետ ՊՍԺ-ն միանշանակ ուժեղացել է, և մենք բախտավոր ենք, որ Սանշեշը միացել է թիմին»: