«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին ամփոփել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ֆեյներուդի» դեմ խաղի արդյունքը (4:2):
«Եվրագավաթներում բոլոր հանդիպումները բարդ են, արտասահմանյան թիմերը մեր մտածելակերպից տարբերվում են: Մենք հանձնվեցինք 4:0 հաշվի ժամանակ, բայց նրանք՝ ոչ: Առաջին 60 րոպեները հիանալի էին, մնացածը՝ շատ վատ:
Մենթալիտետի մակարդակով մենք կատարելագործվելու տեղ ունենք»,- Սարրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։