«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մամուլի ասուլիսը Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից (0:1) հետո չի կայացել:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը՝ անգլիական ակումբը դա արել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։
Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Յունայթեդը» կխաղա «Շերիֆի» հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին։