Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան իր կարծիքն է հայտնել այն մասին, թե արդյոք Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի անակնկալ հեռացումը կազդի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի վրա:
«Արդյոք Տուխելի հեռացումը կազդի՞ Լուկակուի ապագայի վրա «Չելսիում»: Դեռ վաղ է խոսել այդ մասին: Այս իրավիճակը մրցաշրջանի վերջում կքննարկենք «Չելսիի» հետ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը «Չելսիից» հեռացվել էր երեկ՝ սեպտեմբերի 7-ին: