«Ինտերի» կիսապաշտպան Ռոբին Գոսենսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (0:2):
«Ընդմիջմանը մենք միմյանց ասացինք, որ պետք է հավատանք ինքներս մեզ, իսկ երկրորդ խաղակեսում 10-15 րոպե շատ լավ խաղացինք։ Այդ հատվածում գոլ խփելը կարող էր փոխել տրամադրվածությունը խաղի հետագա ընթացքի համար:
Ցավոք, ձախողեցինք և նորից պատժվեցինք։ Չմոռանանք, որ մեզ դիմակայեց մեծագույն թիմ, լավագույններից մեկն աշխարհում»,- Գոսենսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։