Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Պորտուի» դեմ հանդիպման (2:1) մասին, որում նա դարձավ հաղթական գոլի հեղինակ:
«Ամեն ինչ այնպես է, ինչպես և պետք է լիներ: Շնորհակալ եմ Աստծուն, որ այստեղ եմ։ Իմ ընտանիքը երջանիկ է։ Ես ցանկանում եմ ավելին, տալ այն բոլոր րոպեները, որոնք ստանում եմ:
Ես ինձ ակումբի մարդ եմ զգում, երջանիկ եմ այստեղ և պարզապես ցանկանում եմ խաղալ ու ամեն ինչ տալ ակումբի համար»,- As-ին հայտնել է ֆրանսիացի հարձակվողը։