«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացման մասին։
«Զարմանալի էր, մենք իմացանք հենց մարզումից առաջ: Միշտ տխուր է, երբ այս մասնագիտության ցանկացած գործընկեր ազատվում է աշխատանքից։
Սակայն դա մեզ ստիպում է հասկանալ, որ դա կարող է պատահել մեր մասնագիտության մեջ, ուստի մենք պետք է կանխենք դա և վայելենք այս ճանապարհորդությունը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: