«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (0:2):
«Կարծում եմ՝ «Բավարիան» այսօր մեզնից ուժեղ էր: Դա այդպես է, թեև մենք նաև գոլային պահեր ունեինք: Նման թիմը կպատժի ամենափոքր սխալի համար։ Ի՞նչ անել վերջին օրերի երեք պարտությունից հետո։ Ես նյարդայնացած չեմ: Ես գիտեմ, որ մենք ուժեղ ենք և հաստատ դեռ չենք հասել մեր 100 տոկոսանոց հզորությանը։
Այս պարտությունները միայն լրացուցիչ ցույց են տալիս, որ մենք պետք է աշխատենք ինքներս մեզ վրա»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։