«Չելսին» և «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը հինգշաբթի առավոտյան շարունակել են բանակցությունները։ Կողմերը կարող են պայմանագրի շուրջ համաձայնության գալ մեկ օրվա ընթացքում, հայտնում է Sky Sports-ը։
«Չելսին» չորեքշաբթի օրը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Պրեմիեր Լիգայի 6 տուրից հետո թիմը 6-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են Զագրեբի «Դինամոյին» (0:1):
47-ամյա Փոթերը «Բրայթոնը» գլխավորում է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նրա թիմը Պրեմիեր Լիգայի 4-րդ տեղում է։