«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում երեք գոլ խփեց «Վիկտորիա Պլզենին»։
Ինչպես հայտնում է Gracenote Live-ը՝ լեհ ռմբարկուն առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում հեթ-տրիկի հեղինակ է դարձել երեք տարբեր ակումբների կազմում: Ավելի վաղ Լևանդովսկին դա արել էր Դորտմունդի «Բորուսիայի» և «Բավարիայի» կազմում։
Լեհ հարձակվողը 89 գոլով Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: