Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Այս շաբաթ մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկությունը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստի, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը:

Այսպիսով, հավակնորդների թվում են՝ «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն և «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5:1), Մբապպեի դուբլը օգնեց ՊՍԺ-ին հաղթել «Յուվենտուսին» (2:1), Սանեն գոլ խփեց «Ինտերի» հետ խաղում (2:0), իսկ Զելինսկին դուբլ ձևակերպեց «Լիվերպուլի» հետ հանդիպմանը (4:1):